

Մանկական խառնուրդ կաթնային շիճուկի սպիտակուցի մասնակի հիդրոլիզատի հիմքի վրա` նախատեսված 0-ից մինչև 6 ամսական ալերգիայի հանդեպ բարձր ռիսկ ունեցող երեխաների կերակրման համար:Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ շիճուկային սպիտակուցի մասնակի հիդրոլիզատով խառնուրդները իջեցնում են վաղ հասակից ալերգիայի հանդեպ բարձր ռիսկ ունեցող երեխաների մոտ ատոպիկ դերմատիտի զարգացման ռիսկը:
Similac Հիպոալերգեն 1 ալերգիայի պրոֆիլակտիկայի համար նախատեսված խառնուրդ այն երեխաների համար, որոնց ընտանիքի անդամները (մայրիկ, հայրիկ, եղբայր, քույր) ունեն ալերգիկ հիվանդություններ:
Մայրիկի միակ ցանկությունն է իր փոքրիկին պաշտպանել ոչ միայն ալերգիայի առաջացումից, այլ նաև ապահովել նրան լիարժեք սնունդով` առողջ և ներդաշնակ զարգացման համար:
Similac Հիպոալերգեն 1 պարունակում է սննդարար նյութեր, որոնք առկա են մայրական կաթում:
Similac Հիպոալերգեն 1 խառնուրդի առավելությունները

ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Նուկլեոտիդները նպաստում են փոքրիկի իմունային համակարգի զարգացմանը:

ԿՈՄՖՈՐՏ ՄԱՐՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Առանց արմավենու յուղի ճարպերի յուրահատուկ խառնուրդը նպաստում է փորկապության, խիթերի և փսխումների հաճախականության իջեցմանը:
Մասնակիորեն հիդրոլիզացված շիճուկային սպիտակուցը հեշտ է մարսվում:
Լակտոզայի ցածր պարունակությունը իջեցնում է գազիկների առաջացումը աղիներում:

ԳԼԽՈՒՂԵՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ


ԱՌՈՂՋ ԱՉՔ

ARA և DHA` կրծքի կաթի բաղադրիչներ, որոնք կարևոր են տեսողության զարգացման համար:

ԱՌՈՂՋ ԱՃԻ ՀԱՄԱՐ
Առանց արմավենու յուղի ճարպերի յուրահատուկ խառնուրդը նպաստում է կալցիումի լիարժեք ներծծմանը, որն անհրաժեշտ է ամուր ոսկրային համակարգի և առողջ ատամների ձևավորման համար: Կալցիումի յուրացումը ավելանում է 53% և 10% բարելավում է ոսկրային հյուսվածքի հանքայնացումը:
Similac Հիպոալերգեն 1 խառնուրդի բաղադրությունը
Մալտոդեքստրին, ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԵՐ (օլեինաթթվի բարձր պարունակությամբ արևածաղկի յուղ, սոյայի յուղ, կոկոսի յուղ), մասնակիորեն հիդրոլիզացված շիճուկային սպիտակուց, ՀԱՆՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ (կալիումի ֆոսֆատ, կալցիումի ցիտրատ, տրիկալցիումի ֆոսֆատ, մագնեզիումի քլորիդ, կալիումի քլորիդ, նատրիումի քլորիդ, նատրիումի ցիտրատ, կալցիումի հիդրոօքսիդ, ցինկի սուլֆատ, երկաթի սուլֆատ, կալիումի ցիտրատ, պղնձի սուլֆատ, մանգանի սուլֆատ, կալիումի յոդիդ, նատրիումի սելենիտ), գալակտոօլիգոսախարիդներ (ԳՕՍ), արախիդոնաթթու (АA)` ստացված Mortierella alpina յուղից, ՎԻՏԱՄԻՆՆԵՐ (ասկորբինաթթու, խոլինի քլորիդ, ասկորբիլ պալմիտատ, տոկոֆերոլների խառնուրդ, d-ալֆա տոկոֆերիլ ացետատ, նիացինամիդ, կալցիումի d-պանտոտենատ, վիտամին A պալմիտատ, ռիբոֆլավին, պիրիդօքսինի հիդրոքլորիդ, թիամինի հիդրոքլորիդ, ֆոլաթթու, d-բիոտին, վիտամին K1(ֆիլոխինոն), վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ), ցիանկոբալամին), էմուլգատոր սոյայի լեցիտին, դոկոզահեքսաենաթթու (DHA)` ստացված Crypthecodinium cohnii յուղից, տաուրին, m-ինոզիտոլ, ՆՈՒԿԼԵՈՏԻԴՆԵՐ (ցիտիդին-5′-մոնոֆոսֆատ, դինատրիումի ուրիդին 5′-մոնոֆոսֆատ, ադենոզին 5′-մոնոֆոսֆատ, դինատրիումի գուանոզին 5′-մոնոֆոսֆատ), L-կարնիտին, ԿԱՐՈՏԻՆՈԻԴՆԵՐ (լյուտեին, β-կարոտին): Կարող է պարունակել նատրիումի ասկորբատ:
Չի պարունակում ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ):