Չոր կաթնային խառնուրդ (ըմպելիք)` առանց արմավենու յուղի, որը պարունակում է սիմբիոտիկներ և IQ կոմպլեքս: Նախատեսված է 1 տարեկանից մինչև 3 տարեկան երեխաների սնուցման համար:

Similac Gold 3 խառնուրդը շնորհիվ իր հատուկ բանաձևի նպաստում է փոքրիկի թեթև մարսողությանը և լիարժեք զարգացմանը (իմունային համակարգի, գլխուղեղի և տեսողության, ինչպես նաև առողջ աճի): Արմավենու յուղի բացակայության շնորհիվ կալցիումի ներծծումը ավելանում է 53% և 10% բարելավում է ոսկրային հյուսվածքի հանքայնացումը:

  • 400
  • 800
  • Similac Gold 3

Similac Gold 3 պարունակում է`

Similac Gold 3 խառնուրդի առավելությունները

ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Similac Gold 3 խառնուրդը պարունակում է սիմբիոտիկներ` համակցված պրեբիոտիկների ԳՕՍ հետ և բիֆիդոբակտերիաներ B.lactic (Bifidobacteruim Lactis — Bb-12), որոնք ապահովում են օրգանիզմի բնական պաշտպանիչ ֆունկցիաները: Նուկլեոտիդները նպաստում են փոքրիկի իմունային համակարգի զարգացմանը և պահպանմանը:

ԿՈՄՖՈՐՏ ՄԱՐՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Similac Gold 3 առանց արմավենու յուղի բուսական ճարպերի հատուկ խառնուրդ, որը պարունակում է պրեբիոտիկներ` համանման մայրական կաթի պարունակությանը, որոնք նպաստում են փսխումների հաճախականության իջեցմանը,փափուկ կղանքի ձևավորմանը, համատիպ այն փոքրիկների կղանքի, որոնք կերակրվում են մայրական կաթով:

ԳԼԽՈՒՂԵՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Similac Gold 3 պարունակում է Օմեգա-3,Օմեգա-6 ճարպաթթուների կոմպլեքս, այդ թվում` արախիդոնաթթու (ARA) և դոկոզահեքսաենաթթու (DHA), ինչպես նաև տաուրին, խոլին, ցինկ և երկաթ` գլխուղեղի զարգացման համար:

ԱՌՈՂՋ ԱՉՔԻ ՀԱՄԱՐ

Similac Gold 3 պարունակում է մայրական կաթի բաղադրիչներ` լյուտեին` նյութ, որը կարևոր է առողջ աչք ունենալու համար, արախիդոնաթթու (ARA) և դոկոզահեքսաենաթթու (DHA)` տեսողոթյան զարգացման համար:

ԱՌՈՂՋ ԱՃԻ ՀԱՄԱՐ

Similac Gold 3 պարունակում է վիտամիններ, կալցիում և այլ հանքային նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջ աճի համար: Առանց արմավենու յուղի բուսական ճարպերի հատուկ խառնուրդը նպաստում է կալցիումի լավագույն յուրացմանը` ամուր ոսկրային համակարգ և առողջ ատամներ ունենալու համար: Արմավենու յուղի բացակայության շնորհիվ կալցիումի ներծծումը ավելանում է 53 % և 10% բարելավում է ոսկրային հյուսվածքի հանքայնացումը:

Similac Gold 3 խառնուրդի բաղադրությունը

Ճարպազերծված կաթ, լակտոզա, ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԵՐ (օլեինաթթվի բարձր պարունակությամբ արևածաղկի յուղ, կոկոսի յուղ, սոյայի յուղ), շիճուկային սպիտակուցի խտանյութ, գալակտոօլիգոսախարիդներ (ԳՕՍ), ՀԱՆՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ (կալիումի ցիտրատ, կալցիումի կարբոնատ, նատրիումի ցիտրատ, մագնեզիումի քլորիդ, նատրիումի քլորիդ, կալիումի հիդրոֆոսֆատ, երկաթի սուլֆատ, ցինկի սուլֆատ, պղնձի սուլֆատ, մանգանի սուլֆատ, կալիումի յոդիդ, նատրիումի սելենիտ), շիճուկային սպիտակուցի հիդրոլիզատ, ՎԻՏԱՄԻՆՆԵՐ (ասկորբինաթթու, խոլինի բիտարտատ, ասկորբիլ պալմիտատ, նիացինամիդ, կալցիումի d-պանտոտենատ, թիամինի հիդրոքլորիդ, վիտամին A, պիրիդօքսինի հիդրոքլորիդ, բետա կարոտին, ֆոլաթթու, վիտամին K1, ռիբոֆլավին, d-բիոտին, վիտամին D3, վիտամին B12), էմուլգատոր սոյայի լեցիտին, արախիդոնաթթու (АA) ստացված M.alpina յուղից, դոկոզահեքսաենաթթու (DHA) ` ստացված C. cohnii յուղից, ինոզիտոլ, տաուրին, տրիպտոֆան, բիֆիդոբակտերիա լակտիս (Bifidobacterium lactis), ՆՈՒԿԼԵՈՏԻԴՆԵՐ (ցիտիդին-5′-մոնոֆոսֆատ, դինատրիումի ուրիդին 5′-մոնոֆոսֆատ, ադենոզին 5′-մոնոֆոսֆատ, դինատրիումի գուանոզին 5′-մոնոֆոսֆատ), տոկոֆերոլների խառնուրդ պարունակող հակաօքսիդիչ, կարնիտին և ԿԱՐՈՏԻՆՈԻԴՆԵՐ (լյուտեին, բետա-կարոտին): Կարող է պարունակել խոլինի քլորիդ:

Չի պարունակում ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ):

Դիտեք նաև