Կ Ա Ր Ե Վ Ո Ր Է
Փոքրիկի համար ամենալավ սնունդը միշտ եղել և մնում է մայրական կրծքի կաթը, քանի որ.
իր բաղադրության մեջ պարունակում է բոլոր անհրաժեշտ բաղադրիչները,
հեշտ մարսվում է նորածնի ստամոքսաղիքային տրակտում, համատեղելի է ոչ հասուն մարսողական համակարգի համար,
ապահովում է պաշտպանություն տարբեր հիվանդություններից և կանխում է ալերգիկ ռեակցիաներից,
կրծքով կերակրումն ապահովում է մոր և փոքրիկի միջև դրական հոգեբանական հարաբերության, փոքրիկի հետ փոխադարձ զգացմունքային կապի ձևավորմանը,
կրծքի կաթը հանդիսանում է առավել խնայողական սնունդ,
կրծքով կերակրումը հանդիսանում է ավելի հարմար, այդ իսկ պատճառով այն ցանկալի է պահպանել հնարավորինս երկար:
Մի քանի խորհուրդներ օպտիմալ ադապտացված խառնուրդների ընտրության հարցում արհեստական կերակրման համար.
Կաթնախառնուրդ կարող է նշանակել միայն բժիշկը:
Կաթնախառնուրդի փաթեթավորման վրա պետք է մանրամասն նշված լինի արտադրանքի բաղադրությունը:
Շիճուկային սպիտակուցի և կազեինի հարաբերակցությունը պետք է լինի 60:40 կամ 50:50 (համարժեք մայրական կաթին):
Պարտադիր է նուկլեոտիդների առկայությունը:
Պարտադիր է պրեբիոտիկների առկայությունը:
Պարտադիր է տաուրինի և կարնիտինի առկայությունը:
Կրծքի կաթին փոխարինող խառնուրդը, որը կիրառվում է ծնված օրվանից, չպետք է պարունակի սախարոզա և օսլա: