Նոր էակի լույս աշխարհ գալը միշտ հաճելի է և ուրախալի: Բայց ծնողները` հատկապես մայրիկները, երջանկությանն ու քնքշությանը զուգընթաց, ունենում են անհանգստություն, թե ինչպես պետք է ապրեն այս նոր աշխարհում` իրենց փոքրիկի աշխարհում, առանց խոսքի հասկանան նրան: Արդյո՞ք կարող ենք մեծացնել առողջ և ուժեղ բալիկ, արդյո՞ք կարող ենք տալ այն ամբողջ ջերմությունը, սերը, գուրգուրանքը և գիտելիքները…

Սիրելի մայրիկներ և հայրիկներ

Ուշադիր ընտրեք կաթնախառնուրդ

Ապագա փոքրիկի համար Դուք պատասխանատվություն եք կրում հենց ծնվելու պահից, քանի որ «բնավորությունն է ծնում ճակատագիրը»: Մայրիկը երեխայի աշխարհի կենտրոնն է` նրա էմոցիոնալ, ֆիզիկական բարեկեցության և մտավոր խթանման աղբյուրը: Փոքրիկի ծնունդը, մայրիկի նուրբ հպումը, հանգիստը, պաշտպանվածությունը, կրծքով կերակրումը, ահա այն ամենը, ինչը կարող է լինել բնական և հիասքանչ: Մանկական օրգանիզմը կյանքի առաջին տարում աճում է շատ արագ: Այդ տարիների ընթացքում ձևավորվում է կառուցվածքը, և կատարելագործվում են օրգանիզմի կենսական կարևոր օրգանների և համակարգերի ֆունկցիաները:
Երեխայի ներդաշնակ աճի և զարգացման ապահովման, ինֆեկցիաների, էկոլոգիապես անբարենպաստ ազդակների ազդեցության, ինչպես նաև այլ բացասական գործոնների նկատմամբ կայունության ձևավորման մեջ կարևորագույն դեր է խաղում ճիշտ և լիարժեք սնունդը: