Bebi Premium կաթնային շիլաներ

  • ՀՆԴԿԱՁԱՎԱՐ ԱՅԾԻ ԿԱԹՈՎ
  • Բեբի Պրեմիում "Հնդկաձավար այծի կաթով հարստացված պրեբիոտիկներով" 4 ամսականից:
    Հնդկաձավարը զբաղեցնում է առաջին տեղը օրգանիզմի համար անհրաժեշտ բուսական սննդամթերքների ցանկում իրենում առկա սպիտակուցի բարձր պարունակության և անհրաժեշտ ամինաթթուների՝ լիզինի շնորհիվ: Այս ամինաթթուն մասնակցում է կոլագենի և էլաստինի մանրաթելիկների ձևավորմանը, ինչը դարձնում է հյուսվածքները և մաշկը ավելի էլաստիկ(առանձգական): Հնդկաձավարը հանդիսանում է արժեքավոր դիետիկ սնունդ՝ երկաթի, կալցիումի, ֆոսֆորի, В խմբի վիտամինների պարունակության շնորհիվ: Շիլայի բաղադրության մեջ առկա այծի կաթը այդ հավելյալ սնունդը դարձնում է բացառիկ օգտակար և համեղ կերակրատեսակ: Այծի կաթի շնորհիվ երեխան ստանում է սպիտակուցներով հարուստ լիարժեք սնունդ: Այծի կաթի ճարպերը պարունակում են ավելի օգտակար ճարպաթթուներ և լավ են յուրացվում երեխայի օրգանիզմում: Այծի կաթը նպաստում է երկաթի լավ յուրացմանը, ինչը կարևոր է երկաթի դեֆիցիտի սակավարյունության պրոֆիլակտիկայում: Շիլան պարունակում է Beneo պրեբիոտիկներ (օլիգաֆրուկտոզա հարստացված ինուլինով),որոնք նպաստում են երեխայի առողջության բարելավմանը՝ ի շնորհիվ լակտո - և բիֆիդոբակտերիաների ընտրողական ստիմուլացիայի, որոնք իրենց հերթին հանդիասնում են աղիների միկրոֆլորայի օգտակար բաղադրիչներ: Հարուստ է վիտամիններով և հանքային նյութերով:

  • ՎԱՐՍԱԿ ԱՅԾԻ ԿԱԹՈՎ
  • Բեբի Պրեմիում "Վարսակ այծի կաթով հարստացված պրեբիոտիկներով" 5 ամսականից Հարուստ է բուսական ծագման սպիտակուցով, պարունակելով բազմաթիվ անփոխարինելի ամինաթթուներ, ճարպով (համեմատ այլ տեսակի ձավարեղենի ամենաբարձր պարունակությամբ ), հանքային նյութերով՝ կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում, երկաթ, պղինձ, մանգան, ցինկ: Հարուստ է В, Е խմբի վիտամիններով: Շիլայի բաղադրության մեջ առկա այծի կաթը այդ հավելյալ սնունդը դարձնում է բացառիկ օգտակար և համեղ կերակրատեսակ: Այծի կաթի շնորհիվ երեխան ստանում է սպիտակուցներով հարուստ լիարժեք սնունդ: Այծի կաթի ճարպերը պարունակում են ավելի օգտակար ճարպաթթուներ և լավ են յուրացվում երեխայի օրգանիզմում: Այծի կաթը նպաստում է երկաթի լավ յուրացմանը, ինչը կարևոր է երկաթի դեֆիցիտի սակավարյունության պրոֆիլակտիկայում: Շիլան պարունակում է Beneo պրեբիոտիկներ (օլիգաֆրուկտոզա հարստացված ինուլինով),որոնք նպաստում են երեխայի առողջության բարելավմանը ՝ ի շնորհիվ լակտո - և բիֆիդոբակտերիաների ընտրողական ստիմուլացիայի, որոնք իրենց հերթին հանդիասնում են աղիների միկրոֆլորայի օգտակար բաղադրիչներ: Հարուստ է վիտամիններով և հանքային նյութերով:

  • ԲՐԻՆՁ
  • ԲՐԻՆՁ-ԽՆՁՈՐ
  • ԲՐԻՆՁ-ԾԻՐԱՆԱՉԻՐ
  • Հաշվի առնելով, որ բրինձը պատկանում է հացահատիկային ընտանիքի այն տեսակին, որը գլյուտեն չի պարունակում, ինչպես նաև բարձրորակ կովի կաթը, որը հատուկ մշակված է մանկական սննդի համար, խորհուրդ է տրվում բրինձի հիմքով պատրաստված շիլաները օգտագործել սկսած 4-4.5 ամսական երեխաների համար: Հենց այս շիլայով է նպատակահարմար սկսել փոքրիկների հավելյալ սնունդը: Ի շնորհիվ հատուկ տեխնոլոգիաներով պատրաստման, բրնձով պատրաստված "Bebi" շիլաները, նախատեսված են բոլոր երեխաների համար, նույնիսկ նրանց, ովքեր ունեն փորկապության հակում: Ժամանակակից սարքավորումներն ու հատուկ մշակված բաղադրատոմսերը թույլ են տվել նվազեցնել սախարոզայի պարունակությունը: Բոլոր շիլաները պարունակում են 12 վիտամիններ, որոնք լրացուցիչ հարստացված են երկաթով և յոդով:

  • ՀՆԴԿԱՁԱՎԱՐ
  • Հնդկաձավարը` արդեն կաթնային, շատ նուրբ համով շիլա է, որը հատուկ ստեղծվել է ամենաքմահաճ փոքրիկների համար: Հնդկաձավարը արժեքավոր դիետիկ մթերք է, որը պարունակում է երկաթ, կալցիում, ֆոսֆոր, В խմբի վիտամիններ, հեշտ յուրացվող սպիտակուցներ: Այն մագնեզիումի և մանգանի լավ աղբյուր է, որոնք կարգավորում են նյարդային պրոցեսները, անոթային տոնուսը, ինչպես նաև սելենի և պղնձի աղբյուր է, որոնք մեծ դեր են կատարում արյունաստեղծման գործընթացում և իմունային համակարգում: B կարգի վիտամինները միկրոէլեմենտների հետ համատեղ ունեն կարգավորող ազդեցություն էներգետիկ, ճարպային ու սպիտակուցային նյութափոխանակությունների վրա: Չի պարունակում գլյուտեն, ըստ որի այն թույլատրելի է որպես առաջին հավելյալ սնունդ փոքրիկի համար:

  • ՀՆԴԿԱՁԱՎԱՐ-ԾԻՐԱՆԱ ՉԻՐ-ԽՆՁՈՐ
  • Աներևակայելի նուրբ և օգտակար շիլա՝ մրգերի, հացահատիկների և կաթի համադրությամբ: Չի պարունակում գլյուտեն, որը թույլ է տալիս կերակրել փոքրիկին այս շիլայով սկսած 5 ամսականից: Ծիրանաչիրը` կարևոր մատակար է օրգանիզմի միկրոէլեմենտների համար (կալցիում, մագնեզիում և այլն), որոնք անհրաժեշտ են աճող օրգանիզմի անոթային համակարգի ճիշտ ձևավորման համար, ինչպես նաև պեկտինի, որը լավացնում է աղիների աշխատանքը:

  • ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ
  • ՎԱՐՍԱԿ
  • ՎԱՐՍԱԿ ԴԵՂՁՈՎ
  • Վարսակը` բարձր արժեք ունեցող սննդային և շատ օգտակար հացահատիկ է: Այն հարուստ է որակյալ սպիտակուցով, ածխաջրերի կոմպլեքսով, բուսական յուղերով և սննդային մանրաթելերով: Վարսակը առանձնահատուկ օգտակար է ստամոքսի, աղիների, մաշկի և մազերի համար: Վարսակով շիլան ընդունակ է հանել օրգանիզմից թունավոր նյութերը և իջեցնել խոլեստերինի պարունակությունը: Վարսակը, համեմատած մյուս հացահատիկների հետ, հանդիսանում է առաջատարը՝ իր բաղադրության մեջ եղած բուսական յուղերի, պոլիչհագեցած ճարպաթթուների մեծ տոկոսի շնորհիվ, որոնք շատ կարևոր են փոքրիկի իմունային համակարգի ճիշտ զարգացման համար: Վարսակի քիմիական բաղադրությունը ներառում է իր մեջ բոլոր կարևոր կոմպոնենտները առողջության համար. կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, քրոմ, երկաթ, մանգան, յոդ, ֆտոր և այլն: Վարսակը պարունակում է վիտամիններ A, E, B1, B2, B6, K, ամինաթթուներ, ինչպես նաև ցինկ և սիլացիլային թթու:

    Վարսակը կարգավորում է արյան մակարդելիությունը, օգնում է աղիների աշխատանքին, վերահսկում է օրգանիզմում յուղերի մարսողությանը: Վարսակը` լավ անտիօքսիդանտ է, այն կանխում է խոլեստերինի առաջացումը օրգանիզմում և դանդաղեցնում է շաքարի կլանումը և զատումը: Վարսակը, արժեքավոր, սննդարար հացահատիկ է, որի օգտակարությունը առանձնահատուկ է ստամոքսի և աղիների համար: Վարսակի շիլան, հայտնվելով ստամոքսում, ստեղծում է ինքնատիպ թաղանթ, որն էլ հեշտացնում է մարսողությունը: Վարսակի հացահատիկը, նույնիսկ մանրացված փաթիլներով, հանդես է գալիս որպես` մաքրիչ, աղիքի համար` հեռացնելով ամբողջ "աղբը", բարելավելով երեխայի կղանքի բնույթը: Վարսակի բաղադրության մեջ գտնվող բիոտինը պայքարում է ոչ միայն հոգածության, քնկոտության, վատ ախորժակի դեմ, այլ նաև մաշկի չորության, բորբոքվածության և մազաթափության դեմ:

    Bebi Premium կաթնային վարսակները պարունակում են կարևոր 12 վիտամիններ (В, А, Е, К խմբեր) և միկրոտարրեր (երկաթ, յոդ), և այս ամենը միասին օգտագործվում են հատուկ պատրաստված մանկական կաթի մեջ:

  • ԲՐԻՆՁ-ԲԱՆԱՆ
  • ՑՈՐԵՆ- ԽՆՁՈՐ, ԲԱՆԱՆ
  • Այս շիլան պատրաստված է ցորենի հատիկի միջնամասից: Ցորենը պատկանում է գլյուտեն պարունակող հացահատիկների շարքին, որը թույլ չի տալիս օգտագործել այն 6 ամսականից փոքր երեխաների համար նախատեսված սնդի մեջ: Այս հացահատիկում կա հեշտ յուրացվող օսլա, որը շատ սննդարար է և իդեալական նախաճաշի համար: Պարունակում է կաթ հատուկ նախատեսված մանկական սննդի համար: Բանանը հարուստ է նատրիումով և կալցիումով, չի պարունակում կոշտ բջիջ, օրգանիզմում հեշտ յուրացվում և մարսվում է:

  • ՄՐԳԱ-
    ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԱՍՍՈՐՏԻ
  • Հաճելի սնունդ ձեր փոքրիկի համար սկսած 6 ամսականից: Նոր շիլա, որի բաղադրության մեջ համադրված են հացահատիկների խառնուրդ,ինչպես նաև տանձի, բանանի ու խնձորի բույրեր: Նրանում ավելի շատ են հացահատիկները և կաթը՝ հյութեղ մրգերի համադրությամբ: Տանձը հարուստ պոլիվիտամինային միրգ է: Այն կարևոր մատակարար է օրգանիզմի բջիջների, պեկտինային նյութերի համար, հարուստ է վիտամին C-ով, B-ով, կարոտինով և անչափ հարուստ է յոդով: Ի շնորհիվ իր մեջ պարունակող բնական հակաբորբոքային նյութերի, հիանալի կերպով է ազդում երեխայի օրգանիզմի վրա:

  • ՀԱՑԱՀԱՏԻԿՆԵՐ ԱԶՆՎԱՄՈՐԻՈՎ ԵՎ ԲԱԼՈՎ
  • Ապահովում է սահուն անցումը կոշտ սննդին, ձևավորվում է ծամելու ռեֆլեքսը, և երեխայի մարսողական տրակտը, միաժամանակ ունենալով փափուկ և նուրբ կոնսիտենցիան, որը շատ կարևոր է երեխայի զգայուն մարսողական համակարգի համար: Բրնձով, ցորենով և հատուկ մշակված կաթով շիլան լրացվում է անտառային ազնվամորիյով և հյութեղ բալով՝ հարստացնելով փոքրիկի օրգանիզմը C, B, PP, E, վիտամին ներով, ֆոլաթթվով, մրգաթթուներով, շաքարով և բարելավում նյութափոխանակությունը: Հաճելի և բազմազան սնունդ՝ 6 ամսականից բարձր փոքրիկիների համար:

  • 3 ՀԱՑԱՀԱՏԻԿ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹՈՎ
  • 5 ՀԱՑԱՀԱՏԻԿ ԾԻՐԱՆՈՎ ԵՎ ԱԶՆՎԱՄՈՐԻՈՎ
  • 7 ՀԱՑԱՀԱՏԻԿ
  • 7 ՀԱՑԱՀԱՏԻԿ ՀԱՊԱԼԱՍՈՎ
  • Շիլաներում հացահատիկների խառնուրդը ընտրված է այնպես, որպիսի հասնեն առավելագույնս արդյունքի փոքրիկի համար, և ներառում է ցորեն, վարսակ, բրինձ, կորեկ, գարի, եգիպտացորեն, տարեկան: Հապալասի հատապտղի կանոնավոր օգտագործումը հանդիսանում է սրտային հիվանդությունների պրոֆիլակտիկ կանխարգելիչ միջոց: Հապալասը օգնում է պահպանել տեսողությունը և մթության մեջ լավ տեսնելու հնարավորությունը: Հապալասը ցածր կալորիականություն ունեցող հատապտուղ է, և դրա հետ մեկտեղ շատ հարուստ է վիտամիններով և միներալներով, հատկապես վիտամին C-ով, կալցիումով և երկաթով: