Առանց կաթի շիլաներ Bebi Premium

  • ՀՆԴԿԱՁԱՎԱՐ
  • Հնդկաձավարը հանդիսանում է ամենատարածված հացահատիկներից մեկը Ռուսաստանում, ինչպես նաև ամենաավանդական տեսակը շիլաներից, որը օգտագործվում է ինչպես մանկական, այնպես էլ հասուն հասարակության սննդի մեջ: Սա բացատրվում է տվյալ հացահատիկի բարձր սննդային արժեքով (վիտամինների և սպիտակուցների շնորհիվ): Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ հնկաձավարը պատկանում է գլյուտեն չպարունակող հացահատիկային խմբին, և հնարավորություն է տալիս տվյալ տեսակը ներառել սննդակարգ կյանքի 4-4,5 ամսականից: Պարունակում է 12 վիտամիններ, երկաթ և յոդ: Կարևոր է նշել, որ պատրաստելով տվյալ շիլաները ջրով կամ բանջարեղենային եփուկով, կարող են օգտագործել այն երեխաները, ովքեր ունեն կովի կաթի սպիտակուցի և կաթնաշաքարի (լակտոզա) նկատմամբ անտանելիություն:

  • ՎԱՐՍԱԿ
  • Վարսակով շիլաները ունեն բարձր սննդային արժեք՝ իրենց բաղադրության նեջ ունենալով մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ, մագնեզիում, սննդային մանրաթելեր, որոնք հիմնականում շատ օգտակար են պինդ կղանքի հակում ունեցող երեխաների համար: Վարսակով շիլաները թույլատրելի են սկսած 5-5.5 ամսական երեխաների համար: Այն պայմանավորված է գլյուտենի բարձր պարունակությամբ, ինչպես նաև բուսական յուղերի պարունակությամբ: Այս մթերքում առկա են 12 վիտամիններ, երկաթ և յոդ, որոնց համադրությունը Ձեր փոքրիկին կտա անմոռանալի համային զգացողություն: