Օգտագործման համար պատրաստի ստերիլ, հեղուկ կաթնախառնուրդ` ստացիոնարում անհաս երեխաների սնուցման համար` ծնված օրվանից 500-1800գ քաշ ունենալը, կամ բժշկի խորհրդով` հնարավորության դեպքում հաջորդական անցումով Similac NeoSure խառնուրդին (առանց արմավենու յուղի), որը որպես երկփուլային համակարգի մաս նախատեսված է անհաս երեխաների սնուցման համար:
Similac Special Care օգնում է բավարարել անհաս փոքրիկների աճի և զարգացման համար անհրաժեշտ սննդարար նյութերի մեծ պահանջները:
Similac Special Care օգտագործմանը պատրաստի ստերիլ հեղուկ խառնուրդ` նախատեսված ստացիոնարում խորը անհաս երեխաների կերակրման համար:
Յուրահատուկ և նորարական երկփուլային համակարգ` անհաս և ցածր քաշ ունեցող երեխաների սնուցման համար, որը ներառում է իր մեջ երկու հաջորդաբար կիրառվող մթերքներ. սկզբնական հեղուկ Similac Special Care պատրաստի հեղուկ խառնուրդ օգտագործման համար և անցումային Similac NeoSure խառնուրդ` առանց արմավենու յուղի, անհաս երեխաների նորմալ զարգացման և աճի չափանիշներով հասուն հասակակիցներին հասնելու համար:
Similac Special Care խառնուրդի արդյունավետ և անվտանգ կիրառումը հաստատված է ավելի քան 55 կլինիկական ուսումնասիրությունների ժամանակ: Այն համապատասխանում է վերակենդանացման և ինտեսիվ թերապիայի բաժնում անհաս փոքրիկների կերակրման և անհաս նորածինների երկրորդ փուլի խնամքի համար նախատեսված հեղուկ խառնուրդների օգտագործման FDA, ADA, CDC չափանիշներին: Խառնուրդների օգտագործման ավելի քան 20 տարիների փորձը հաստատում է, որ տվյալ արտադրանքն օգնում է փոքրիկին աճել և զարգանալ, ապահովում է նրան բոլոր անհրաժեշտ էներգետիկ և կառուցողական նյութերով:
2000-ական թվականների սկզբից սկսած` հենց հեղուկ ստերիլ խառնուրդների օգտագործումը ստացիոնարում անհաս երեխաների մոտ հետևողականորեն խորհուրդ է տրվում առաջատար առողջապահության կազմակերպությունների (ВОЗ, ООН, FDA, CDC) կողմից: ВОЗ և ООН կազմակերպությունների համատեղ որոշումը 2002թ.-ից պահանջում է, որ անձիք, ովքեր իրականացնում են ռիսկային խմբի նորածինների (ծնվելու ժամանակ չափազանց ցածր քաշով երեխաներ) խնամքը, «պարբերաբար ստանան նախազգուշացում այն մասին, որ նորածինների համար չոր խառնուրդը չի հանդիսանում ստերիլ արտադրանք և կարող է ունենալ շփում պաթոգենների հետ, որոնք առաջացնում են լուրջ հիվանդություններ…»
Similac Special Care ստերիլ պատրաստի խառնուրդի օգտագործումը թույլ է տալիս.
Similac Special Care խառնուրդը պարունակում է համատիպ սննդարար նյութեր, որոնք առկա են մայրական կաթում:
Օգտագործվում է միայն բժշկի նշանակումով:
Similac Special Care խառնուրդի առավելությունները
ՀԵՏ ՉՄՆԱՑՈՂ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ
ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ
ԼԱԿՏԱԶԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄ
ԿԱԼՑԻՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ
ՈՒՂԵՂԻ ԵՎ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Similac Special Care խառնուրդի բաղադրությունը
Ջուր, եգիպտացորենի օշարակ, ճարպազերզված կաթ, լակտոզա, միջինշղթայական տրիգլիցերիդներ, շիճուկային սպիտակուցի խտանյութ, սոյայի յուղ, կոկոսի յուղ, ՀԱՆՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ (տրիկալցիումի ֆոսֆատ, կալիումի ցիտրատ, նատրիումի ցիտրատ, կալցիումի կարբոնատ, մագնեզիումի քլորիդ, կալիումի քլորիդ, երկաթի սուլֆատ, ցինկի սուլֆատ, պղնձի սուլֆատ, մանգանի սուլֆատ, կալիումի յոդիդ, նատրիումի սելենատ), էմուլգատոր / կայունացուցիչ մոնո- և դիգլիցերիդների ճարպաթթուներ, ՎԻՏԱՄԻՆՆԵՐ (ասկորբինաթթու, նիկոտինամիդ, d1-ալֆա տոկոֆերիլ ացետատ, խոլինի քլորիդ , d-կալցիումի պանտոտենատ, ռիբոֆլավին, վիտամին A պալմիտատ, թիամինի հիդրոքլորիդ, պիրիդօքսինի հիդրոքլորիդ, ֆոլաթթու, բիոտին, ֆիլոխինոն, վիտամին D3, ցիանկոբալամին) արախիդոնաթթու (ARA)` M.alpina, ստացված յուղից, դոկոզահեքսաենաթթու (DHA)` ստացված C. cohnii յուղից, տաուրին, M-ինոզիտ, L-կարնիտին, ՆՈՒԿԼԵՈՏԻԴՆԵՐ (ցիտիդին-5′-մոնոֆոսֆատ, գուանոզին 5′-մոնոֆոսֆատ դինատրիումի աղ, ուրիդին 5′-մոնոֆոսֆատ դինատրիումի աղ, ադենոզին 5′-մոնոֆոսֆատ): Կարող է պարունակել նատրիումի քլորիդ:
Չի պարունակում ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ):