Հատուկ չոր կաթնախառնուրդ ինչպես անհաս, այնպես էլ հասուն, բայց ցածր քաշ (ծնված ժամանակ 1800գ) ունեցող երեխաների սնուցման համար` սկսած ծնված օրվանից մինչև 12 ամսական: Similac NeoSure խառնուրդում առկա սննդարար նյութերի բարձր պարունակությունը հնարավորություն է տալիս նման երեխաներին ունենալ նորմալ քաշին հասցնող "արագ" աճ:

Similac NeoSure համարվում է երկէտապային համակարգի երկրորդ փուլի խառնուրդ, որը նախատեսված է անհաս և ցածր քաշով (1800գ –ից սկսած) երեխաների կերակրման համար, այսինքն անցումային խառնուրդ, որն օգտագործվում է Similac Special Care կամ ցանկացած այլ սկզբնական խառնուրդից հետո` 1800գ քաշ հավաքած անհաս երեխաների համար (սա հաճախ համապատասխանում է ստացիոնարից դուրս գրման ժամանակի հետ):
Similac NeoSure խառնուրդը կարող է ցուցված լինել որպես առաջնային խառնուրդ` սկսած ծնվելու պահից, ավելի քան 1800գ քաշ ունեցող անհաս երեխաների համար:

  • Similac NeoSure

Similac NeoSure խառնուրդը նախատեսված է.

ծնվելու պահից սկսած > 1800 գ քաշ ունեցող անհաս նորածինների համար,
ծնվելու պահից սկսած < 1800 գ քաշ ունեցող անհաս նորածինների համար. անհասների համար նախատեսված սովորական սկզբնական խառնուրդի հիման վրա 1800գ քաշ հավաքելուց հետո,
ծնվելու պահից սկսած < 2500 գ քաշ ունեցող հասուն նորածինների համար:

Բոլոր դեպքերում ընդհանուր խնդիրն է ապահովել անհաս և ցածր քաշ ունեցող երեխաների աճի ու հասունացման տեմպը, ինչը հատուկ է հասուն և առողջ երեխաներին:

Similac NeoSure անցումային խառնուրդ է, որը բավականին երկար ժամանակ կիրառվում է Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում և շատ լավ երաշխիք ունի: Երբ երեխայի աճը համապատասխանում է տարիքին, կարող է անցնել բազային խառնուրդի օգտագործմանը, որը անպայման պետք է պարունակի երկարաշղթա պոլիչհագեցած ճարպաթթուներ: Similac կամ Similac Premium բազային խառնուրդները` ներկայացված ամերիկյան ընկերություն ABBOTT LABORATORIES կողմից, իդեալական համապատասխանում են այդ նպատակին:

Ինչպես և Similac խմբի բոլոր մնացած խառնուրդները, այնպես էլ Similac NeoSure խառնուրդը չի պարունակում արմավենու յուղ, որը համաձայն կլինիկական ուսումնասիրությունների, մոտ մեկուկես անգամ իջեցնում է կալցիումի յուրացումը աղիներում, մոտ 1/10 իջեցնում է ոսկրերի հանքայնացումը, կղանքը դառնում է ավելի պինդ և հազվադեպ, ինչպես նաև կոլիկաների և փսխումների հաճախականությունն է մեծացնում:

2006թ. ESPGHAN-ը (Մանկական ստամոքսաղիքային, հեպատոլոգիա և սնուցում Եվրոպական միություն) տվեց լիազորություն այն մասին, որ ստացիոնարից դուրս գրման պահից` հատուկ անցումային մանկական խառնուրդների օգտագործումը ֆիզիկական զարգացումով հետ մնացած անհասների համար է: Փոքրիկի աճը ապահովող Similac NeoSure մանկական խառնուրդը խորհուրդ է տրվում Ռուսաստանի մանկաբույժների Միության "ՌԴ կյանքի առաջին տարում երեխաների կերակրման օպտիմալացման ազգային ծրագրերի" կողմից:

Similac NeoSure խառնուրդի առավելությունը

ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՀԵՏ ՉՄՆԱՑՈՂ ԱՃ

Սպիտակուցների ռացիոնալ պարունակություն:

ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Նուկլեոտիդների համալիր:

ԼԱԿՏԱԶԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱ

Լակտոզայի ցածր մակարդակ:

ԿԱԼՑԻՈՒՄԸ ՊԱՀՊԱՆՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ

Չի պարունակում արմավենու յուղ:

ԿՈՄՖՈՐՏ ՄԱՐՍՈՂՈԹՅՈՒՆ

Չի պարունակում արմավենու յուղ:

ՈՒՂԵՂԻ ԵՎ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

IQ (ARA, DHA, տաուրին, խոլին, ցինկ և երկաթ) համալիր:

Similac NeoSure խառնուրդի բաղադրությունը

Ճարպազերծված կաթ, մալտոդեքստրին, ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԵՐ (սոյայի յուղ, օլեինաթթվի բարձր պարունակությամբ արևածաղկի յուղ, միջին շղթայական տրիգլիցերիդներ պարունակող յուղ, կոկոսի յուղ), լակտոզա, շիճուկային սպիտակուցի խտանյութ, ՀԱՆՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ (կալցիումի կարբոնատ, կալիումի հիդրոֆոսֆատ, նատրիումի քլորիդ, մագնեզիումի քլորիդ, երկաթի սուլֆատ,կալիումի քլորիդ, ցինկի սուլֆատ, պղնձի սուլֆատ, մանգանի սուլֆատ, կալիումի յոդիդ, նատրիումի սելենատ, տրիկալցիումի ֆոսֆատ), ՎԻՏԱՄԻՆՆԵՐ (նատրիումի ասկորբատ, խոլինի քլորիդ, ասկորբիլ պալմիտատ, վիտամին E, նիկոտինամիդ, տոկոֆերոլների խառնուրդ, կալցիումի պանտոտենատ, վիտամին B12, վիտամին A պալմիտատ, թիամինի հիդրոքլորիդ, ռիբոֆլավին,պիրիդօքսինի հիդրոքլորիդ, բետա-կարոտին, ֆոլաթթու, վիտամին K1, բիոտին, վիտամին D3, արախիդոնաթթու` (АA) ստացված Mortierella alpina յուղից, դոկոզահեքսաենաթթու (DHA)` ստացված Crypthecodinium cohnii յուղից, տաուրին, L-կարնիտին, ՆՈՒԿԼԵՈՏԻԴՆԵՐ (ցիտիդին-5′-մոնոֆոսֆատ, դինատրիումի ուրիդին 5′-մոնոֆոսֆատ, ադենոզին 5′-մոնոֆոսֆատ, դինատրիումի գուանոզին 5′-մոնոֆոսֆատ) և ինոզիտ:

Չի պարունակում ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ):

Դիտեք նաև