Հաջորդող դասական չոր ադապտացված կաթնախառնուրդ` առանց արմավենու յուղի` փոքրիկի լիարժեք զարգացման համար: Կաթնախառնուրդը նախատեսված է 6-12 ամսական երեխաների արհեստական և խառը կերակրման համար:

Ձեր փոքրիկը 6-ից 12 ամսական հասակում արագ է աճում, ճանաչում շրջապատող միջավայրը և համտեսում շատ բաներ:
Similac 2 չոր կաթնախառնուրդը ճիշտ ընտրություն է այն մայրիկների համար, ովքեր օգտագործում են արհեստական սնունդ, քանի որ Ձեր փոքրիկի կյանքի կարևոր այս փուլում այն ապահովում է անհրաժեշտ սննդարար նյութերով:
Similac 2 չոր կաթնախառնուրդը նպաստում է փոքրիկի իմունիտետի պահպանմանը, նորմալ մարսողությանը, լիարժեք աճին և զարգացմանը:

  • 300
  • 600
  • Similac classic 2

Similac 2 պարունակում է՝

Պրեբիոտիկներ (գալակտոօլիգոսախարիդներ)՝ նորմալ մարսողության համար:
Օմեգա-3 և Օմեգա-6 երկարաշղթա ճարպաթթուներ (հանդիսանում են արախիդոնաթթվի (ARA) և դոկոզահեքսաենաթթվի (DHA) նախորդողներ), երկաթ, ցինկ, տաուրին, և խոլին՝ ուղեղի և տեսողության զարգացման համար:
Նուկլեոտիդներ՝ իմունային համակարգի զարգացման և բջջային ու հումորալ իմունիտետի ամրապնդման համար:
Վիտամիններ և հանքային նյութեր, հակաօքսիդանտ կոմպլեքս՝ լիարժեք զարգացման համար: Հակաօքսիդանտ կոպլեքսը իր մեջ ներառում է սելեն, β-կարոտին և А, Е, С վիտամիններ: Այն դուրս է բերում օրգանիզմից տոքսինները և շլակները:

Similac 2 խառնուրդի առավելությունները

ԿՈՄՖՈՐՏ ՄԱՐՍՈՂՈՒԹՅՈՒՆ

Similac 2 պարունակում է պրեբիոտիկներ և բուսական ճարպերի հատուկ խառնուրդ` առանց արմավենու յուղի, որը ունի դրական ազդեցություն աղիների վրա և ապահովում է փափուկ կղանքի ձևավորում:
Similac 2 հատուկ մշակված է լավ յուրացման համար:

ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Similac 2 պարունակում է պրեբիոտիկներ, որոնք ապահովում են առողջ աղիներ, որն էլ ամրապնդում է օրգանիզմի բնական պաշպանիչ ֆունկցիաները:
Similac 2 պարունակում է նուկլոետիդներ փոքրիկի իմունիտետի ապահովման համար:

ԱՌՈՂՋ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՃ

Similac 2 պարունակում է Օմեգա-3 և Օմեգա-6 երկարաշղթա ճարպաթթուներ (հանդիսանում են արախիդոնաթթվի (ARA) և դոկոզահեքսաենաթթվի (DHA) նախորդողներ) երկաթ, ցինկ, տաուրին և խոլին, կալցիում, վիտամիններ և հանքային նյութեր, որոնք անհրաժեշտ են փոքրիկի կյանքի առաջին տարում առողջ և լիարժեք զարգացման համար: Ճարպերի բաղադրության ճիշտ ընտրությունն ապահովում է կալցիումի լիարժեք յուրացումը: Կալցիումի յուրացումը ավելանում է 53% և 10% բարելավում է ոսկրային հյուսվածքի հանքայնացումը:

Similac 2 խառնուրդի բաղադրությունը

Ճարպազերծված կաթ, լակտոզա, ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԵՐ (օլեինաթթվի բարձր պարունակությամբ արևածաղկի յուղ, կոկոսի յուղ, սոյայի յուղ), շիճուկային սպիտակուցի խտանյութ, գալակտոօլիգոսախարիդներ (ԳՕՍ), ՀԱՆՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ (կալիումի ցիտրատ, կալցիումի կարբոնատ, նատրիումի ցիտրատ, մագնեզիումի քլորիդ, նատրիումի քլորիդ, կալիումի հիդրոֆոսֆատ, երկաթի սուլֆատ, ցինկի սուլֆատ, պղնձի սուլֆատ, մանգանի սուլֆատ, կալիումի յոդիդ, նատրիումի սելենիտ), շիճուկային սպիտակուցի հիդրոլիզատ, ՎԻՏԱՄԻՆՆԵՐ (ասկորբինաթթու, խոլինի բիտարտրատ, ասկորբիլ պալմիտատ, նիկոտինամիդ, կալցիումի d-պանտոտենատ, թիամինի հիդրոքլորիդ, վիտամին A, պիրիդօքսինի հիդրոքլորիդ, բետա-կարոտին, ֆոլաթթու, վիտամին K1, ռիբոֆլավին, d-բիոտին, վիտամին D3, վիտամին B12), էմուլգատոր սոյայի լեցիտին, արախիդոնաթթու ստացված M.alpina յուղից, դոկոզահեքսաենաթթու, ստացված C. cohnii յուղից, ինոզիտոլ, տաուրին, տրիպտոֆան, ՆՈՒԿԼԵՈՏԻԴՆԵՐ (ցիտիդին-5′-մոնոֆոսֆատ, դինատրիումի ուրիդին 5′-մոնոֆոսֆատ, ադենոզին 5′-մոնոֆոսֆատ, դինատրիումի գուանոզին 5′-մոնոֆոսֆատ), տոկոֆերոլների խառնուրդ պարունակող հակաօքսիդիչ , կարնիտին: Կարող է պարունակել խոլինի քլորիդ:

Չի պարունակում ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ):

Դիտեք նաև