Bebi 1 Premium և Bebi 2 Premium ադապտացված կաթնախառնուրդներ

Չոր կաթնախառնուրդները արտադրվում են Դանիայում "Արլա Ֆուդս" ժամանակակից գործարանում՝ հատուկ "մանկական" որակի (baby food quality) հումքից, որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

Հարստացված են նուկլեոտիդներով, որոնք

Ամրապնդում են իմունային համակարգը, քանի որ հանդիսանում են կրծքի կաթի կարևոր պաշտպանիչ գործոններ:

Ծառայում են ռիբոնուկլեինաթթվի և դեզօքսիռիբոնուկլեինաթթվի նախորդողներ-հանդիսանում են հիմնական "կառուցողական սպիտակուցային հենքը"։

Կոֆերմենտների դեր են խաղում բազմաթիվ նյութափոխանակության պրոցեսներում և հանդիսանում են էներգիայի հատուկ աղբյուր երեխայի ակտիվ աճի ժամանակահատվածում:

Ունեն կարգավորող ազդեցություն օրգանիզմի տարբեր ֆունկցիաների վրա. հայտնի է նրանց իմունոխթանող դերը, նրանց ազդեցությունը հակամարմինների արտադրության մեջ պատվաստման ժամանակ:

Նպաստում են աղիքի լորձաթաղանթի ձևավորմանը և վերականգնմանը, լավացնում են երկաթի ներծծումը:

Հարստացված են պրեբիոտիկներով.
Գալակտո-օլիգոսախարիդներ և ֆրուկտո-օլիգոսախարիդներ

Օլիգոսախարիդներ` հանդիասանում են մայրական կաթի հիմնական պրեբիոետիկներ, որոնք ապահովում և պահպանում են աղիքային միկրոֆլորայի նորմալ գործունեությունը:

Հանդիասանալով սննդային թելիկներ՝ օլիգոսախարիդները ավելացնում են աղիքի պարունակությունը, մեծացնում օսմոտիկ ճնշումը, որի արդյունքում դրական ազդեցություն են թողնում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա և բարելավում կղանքի կոնսիստենցիան:

Օլիգոսախարիդները ապահովում են առաջին պաշտպանությունը պաթոգեն բակտերիաների և վիրուսների դեմ, քանի որ նրանք հանդես են գալիս որպես ռեցեպտորներ բակտերիաներ եւ վիրուսներ հայտնաբերելու համար, դրանով իսկ կանխելով նրանց կապը էրիթրոցիտների մեմբրանի հետ:

Օլիգոսախարիդները էներգիայի աղբյուր են հանդիսանում աղիքի լորձաթաղանթի բջիջների՝ էնթերոցիտների համար (կարճ շղթայական ճարպաթթուների ձևավորման հաշվին):

Օգտագործելով կաթնախառնուրդներ՝ հարստացված պրեբիոտիկներով,ոչ միայն ապահովում են աղիքի միկրոֆլորայի ադեկվատ բաղադրությունը, այլ նաև դրական ազդեցություն են թողնում երեխայի իմունիտետի վրա, հաստ աղիքի էպիթելի սնուցման վրա և նպաստում փափուկ կղանքի ձևավորմանը: