Դրոգա Կոլինսկա ընկերությունը մանրակրկիտ հետևում է շուկա արտահանվող բոլոր ապրանքների որակին:

Դրոգա Կոլինսկա ընկերությունը ունի մթերքների լայն տեսականի. մանկական սնունդ, բուժական հանքային ջուր, պաշտետ, իսկ վերջին ժամանակներից՝ հիգիենիկ շրթներկ և վիտամին C.:

Դրոգա Կոլինսկա ընկերությունը ղեկավարվում է հետյալ մոտեցումներով.

- արդյունավետություն,

- ֆինանսական կայունություն,

- շուկայի և նրա պահանջների կողմնորոշում,

- ուժեղագույն և ճանաչողական ապրանքանիշերի կառուցում,

- ներդրում բիզնեսի, մթերքների և նրա աշխատակազմի զարգացման մեջ:

Դրոգա Կոլինսկա ընկերությունը 2010թ. կեսերից համարվում է Atlantic Grupa ընկերության ենթաբաժինը:

Atlantic Grupa — Խորվաթիայի շուկայում սննդամթերքների ասպարեզում խոշորագույն ընկերություններից մեկն է: Ընկերությունը հայտնի է հետևյալ ապրանքանիշերի շնորհիվ` Argeta, Barcaffe, Cedevita,Grand Kafa, Najlepšeželje, Smoki և այլն։ Atlantic Grupa-ը իր Multipower, ապրանքանիշով հանդիսանում է առաջատար ընկերություն սպորտային սննդամթերքների արտադրության մեջ եվրոպական շուկայում: Սննդային հավելումների ապրանքանիշը ապահովում է ընկերությանն իր ուրույն տեղը այդ ոլորտի խոշորագույն արտադրողների շարքում: Atlantic Grupa-ը նաև հանդիսանում է անձնական հիգիենայի պարագաների հաջողակ արտադրող և ամենօրյա ապրանքների սպառման առաջատար դիստրիբյուտոր հարավ-արևելյան Եվրոպայում:

Atlantic Grupa ընկերությունը համարվում է ամբողջ աշխարհում հայտնի ապրանքանիշերի ներկայացուցիչը. ինչպիսիք են՝ Wrigley, Ferrero, Johnson & Johnson և այլն։ Atlantic Grupa-ը նաև Farmacia դեղատնային ցանցի գլխավոր մասի սեփականատեր է:

Դրոգա Կոլինսկա սլովենական ընկերությունը ընդգրկվում է "Atlantic Grupa", ընկերության մեջ, որը Արևելյան Եվրոպայում հանդիսանում է առաջատարը արտադրության և սննդամքերքների ներկրողների ոլորտում:

Սլովենիան երկիր է տեղակայված Արևմտյան Եվրոպայում, երեք աշխարհագրական շրջանների խաչմերուկում. Ալպեր, Միջերկրական ծով և Պաննայան դաշտավայր: Սահմանակից է Իտալիային, Ավստրիային, Հունգարիային և Խորվաթիային, իսկ արևմուտքում մի փոքր տեղանք տարածվում է դեպի Ադրիատիկ ծով: Երկրի մեծամասնությունը լեռնային տարածք է, որը անվանվում է Եվրոպայի կանաչ հարստություն՝ ի շնորհիվ մեծ քանակության անտառների, լեռնային գետերի և ջերմային աղբյուրների: Սլովենայի տարածքը կազմում է 20 251 քառ. կմ և ունի 2,2 մլն բնակիչ:

Կոլինսկա գործարանը հիմնադրվել է 1908թ.: Առաջին մթերքը արտադրված Կոլինսկա գործարանում, դա ճարճատուկն (ցիկորի)է:

Դրոգա Կոլինսկա կազմակերպության մեջ ընդգրկված է Կոլինսկա գործարանը՝ տեղակայված Լյուբլյան քաղաքում:

Դրոգա գործարանը տեղակայված է Իզոլ քաղաքում. հիմնական արտադրվող մթերքներն են հանդիսանում՝ պաշտետները, թեյերը, սուրճը, ծովային աղը և այլն։

Կառուցվածքային ենթաբաժիներից մեկը Միրնա քաղաքում գտնվող գործարանն է, որն արտադրում է BEBI ապրանքանիշը կրող մանկական սնունդ: BEBI մանկական շիլաների արտադրության տեխնիկական պրոցեսները ամբողջությամբ ավտոմատացված են, ղեկավարվում են կենտրոնական "մայր" համակարգչի միջոցով և արտադրվում են ամենաժամանակակից սարքավորումներով՝ հատուկ նախատեսված մանկական սննդի համար:

Droga Kolinska ընկերությունը ունի հետյևալ սերտիֆիկատները.

1. ISO 22000 (Food Safety Management Systems) — Մենեջմենթի համակարգ պարենային և սննդային մթերքների անվտանգության ոլորտում

2. ISO 9001 — Պրոֆեսիոնալ անվտանգության և առողջության մենեջմենթի համակարգ:

3. Համապատասխանության սերտիֆիկատ (РСТ) — փաստաթուղթ է Ռուսաստանում, որը հավաստում է օբյեկտի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների, օրենքի ընդգրկման կամ համաձայանգրերի պահանջներին:

4. Համապատասխանության սերտիֆիկատ (ՀՍՏ) — Հայաստանի Հանրապետության համապատասխանության հավաստման համակարգ: