Abbott ընկերությունը միջազգային կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է բարելավելու մարդկային կյանքը առողջապահության ոլորտում՝ մթերքների և տեխնոլոգիաների զարգացման միջոցով: Abbott ընկերությունը, ունենալով որոշիչ տեղ ախտորոշման, բժշկական սարքավորումների, մանկական և բուժական սննդի ոլորտների առաջնային լուծումների լայն շրջանակում, ինչպես նաև դեղորայքային պրեպարատների շուկայում, հնարավորություն է տալիս ծառայել մարդկանց ավելի քան 150 երկրներում: Abbott ընկերությունում աշխատում են ավելի քան 70 000 մարդ: Abbott-ը համարվում է առաջատար գլոբալ ընկերություն առողջապահության ոլորտում 35 մլրդ դոլար շրջանառությամբ, որով գրավել է ձեռքբերողների վստահությունը ամբողջ աշխարհում: Սննդամթերքի արտադրման ոլորտում, ավելի քան 85 տարիների ընթացքում, Abbott-ը առավել հարգված կազմակերպություններից մեկն է համարվում աշխարհում: Առողջապահության ոլորտի մասնագետներն ու նրանց հիվանդները (պացիենտները) գիտեն, որ մենք ունենք սննդամթերքներ, որոնք բավարարում են ամենատարբեր պահանջները կյանքի զարգացման բոլոր փուլերում՝ օպտիմալ աճի, զարգացման և մարդու առողջության համար:

Abbott կազմակերպությունը հիմնադրվել է 1888 թվականին:

Նշանաբանը՝ "Կյանքի խոստում":

Abbott-ի կորպորատիվ արժեքները. Նորարարություն: Ձեռքբերում: Հոգատարություն: Կայունություն:

Abbott Nutrition International կազմակերպությունը, ապագայում Abbott-ի մասնաճյուղ, մնում է հավատարիմ որակի և նորարարության բարձրակարգ չափանիշներին, ինչպես նաև այն սկզբունքներին, որոնց հիման վրա ստեղծվել է ընկերությունը. բարձրորակ նորարարական սննդամթերքների արտադրությունն ու մշակումը բարձրացնում է մարդկային կյանքի ռեսուրսը յուրաքանչյուր տարիքում:

Համատեղելով սննդային գիտության առաջադեմ տեխնոլոգիաները, մենք ստեղծել ենք իրական նորարարություն: Նորագույն գիտական բացահայտումները թույլ են տալիս լինել փոքրիկների համար նախատեսված բրենդային սննդամթերքների կողքին, որոնք վստահելի են ամբողջ աշխարհում. սկսած նորածինների համար կաթնախառնուրդներ և շարունական կաթնախառնուրդներ մինչև սննդամթերք, դպրոցական տարիքի երեխաների առողջ զարգացման և ճիշտ աճի համար:

Գրեթե հարյուր տարիների ընթացքում Abbott ընկերությունը հանդիսանում է հասարակության անբաժանելի մասը և աշխատում է բարելավել մարդկանց կյանքի և առողջության որակը: Դրանում է կայանում Abbott-ի անփոփոխ ավանդույթը. ոգեշնչված և հստակեցված ներգրավել գիտական ձեռք բերումները մթերքներում երկարակեցության համար: "Կյանքի խոստում" մեր նշանաբանը կայանում է նրանում, ինչին ենք մենք հավատում, ինչը գնահատում և ձգտում ենք իրականացնել ամենօրյա աշխատանքում:

Abbott ընկերությունը միշտ օգտագործում է ամենաբարձր ստանդարտները արտադրման բոլոր փուլերում:

Abbott ընկերությունը ունի բոլոր անհնրաժեշտ սերտիֆիկատները.

1. GMP (Good Manufacturing Practices) Gold Standart approved US FDA (Food and Drug Administration).

Արտադրական պատշած գործունեություն-արտադրության հետ կապված կանոնների, կանոնակարգերի և ուղեցույցների համակարգ համապատասխան սննդային և բժշկական մթերքների որակի վերահսկողության բաժնի կանոնադրության:

2. HACCP (Hazard Analysis and Critical Control Points) – կրիտիկական հսկիչ կետերի և ռիսկերի անալիզ - հասկացություն է, որն ապահովում է վտանգավոր գործոնների համակարգված նույնականացում, գնահատում և կառավարում, որոնք էապես ազդում են արտադրանքի անվտանգությանը:

3. ISO 22000 (Food Safety Management Systems) - Մենեջմենթի համակարգ պարենային և սննդային մթերքների անվտանգության ոլորտում:

4. OHSAS 18001:2007 – Պրոֆեսիոնալ անվտանգության և առողջության մենեջմենթի համակարգ:

5. Համապատասխանության սերտիֆիկատ (РСТ) – փաստաթուղթ է Ռուսաստանում, որը հավաստում է օբյեկտի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների, օրենքի ընդգրկման կամ համաձայանգրերի պահանջներին:

6. Համապատասխանության սերտիֆիկատ (ՀՍՏ) – Հայաստանի Հանրապետության համապատասխանության հավաստման համակարգ:

Abbott ընկերությունը 85 տարի է արդեն, որ արտադրում է մանկական Similac կաթնախառնուրդները, որոնք ԱՄՆ-ում համարվում են N1 ապարանքանիշը:

Similac մանկական կաթնախառնուրդները ուսումնասիրվել են ավել քան 280 կլինիկական հետազոտություններում և Similac կաթնախառնուրդները հանդիսացել են օրինակ ամենաբարձր որակի ստանդարտների համար:

Կարող եք ստանալ ինֆորմացիա նաև մեր գործընկերների կայքից.