

Փորկապությունը դա դեֆեկացիայի ակտերի միջև ինտերվալի երկարացումն է ավելի քան 48 ժամ, և կղանքի պինդ կոնսիստենցիան:
Ինչո՞ւ է առաջանում փորկապություն
1) Աղեստամոքսային տրակտի ժառանգական հիվանդություն:
2) Մոր մանկաբարձական անբարենպաստ անամնեզ:
3) Անհասունություն:
4) Սննդային ալերգիա:
5) Աղիքի դիսբիոզ:
6) Հաստ աղիքի անոմալ զարգացում և այլն:

1) Մայրիկի դիետո-թերապիան (բանջարեղենի, մրգերի, չրերի, ձավարեղենի, հացի կոշտ հիմքով լայն օգտագործում և այլն)
2) Մայրիկը պետք է իր սննդակարգից բացառի կովի կաթը, քանի որ դա կարող է առաջացնել սննդային ալերգիա:
3) Կերակրման ռեժիմը (ըստ պահանջի, բայց ոչ շուտ քան 2 ժամից, քանի որ հնարավոր է չափից ավելի շատ կերակրում):
4) Արհեստական կերակրման ժամանակ պետք է հաշվել կաթնախառնուրդի օրվա ծավալը, քանի որ հնարավոր է ինչպես "քաղցած փորկապություն", այնպես էլ չափից ավելի կերակրում:
5) Կերակրելուց առաջ փոքրիկին պառկեցնել փորիկի վրա:
6) Կերակրումների միջև ընկած ժամանակահատվածում, երբ երեխան աշխույժ է, պառկեցրեք նրան փորիկի վրա: Կարելի է մերսել. մերսեք փորիկը ժամացույցի սլաքի ուղղությամբ, հերթականությամբ ծալեք և պարզեք նրա ոտքերը՝ սեղմելով փորիկին: Շրջեք փորիկի վրա և կատարեք մի քանի շոյող շարժումներ կողքերից:
7) Երեխաները պետք է ժամանակին ստանան հավելյալ սնունդը, համապատասխան գործող խորհուրդների:
8) Աղիքային միկրոֆլորայի կարգավորում:
9) Սննդաթելիկներով հարստացված սննդացանկ: